HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանք Զինված ուժերում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում`  ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով:

Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները:

Ըստ տարածված հաղորդագրության` պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.

- օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,

- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր`երեք տարի ժամկետով:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:          

Մեկնաբանություններ (8)

Գրիգոր
Եթե ես վարորդ եմ էլի եմ ստանալու 105 հազար դ աշխատավարձ ու կապ ունի հեռավորությունը ,Ատեստավորված դեպքում ինչքանա
Լիանա
Բարև ձեզ ես 44տարեկան եմ ուզում եմ աշխատել պայմանագրային կարող եմ ընդունվել չնայած կարդացի պայմանագի մեջ նշված է որ մինչև 36 է ինձ համար աշխատանք կլինի,? խնդրում եմ պատասխանեք եթե կլինի որ զորամա գնամ կամ ասենք ոնց անեմ
Լիանա
44 տարեկան եմ, փնտրում եմ աշխատանք
Սյուզաննա
Բարև ձեզ ես Սյուզաննան եմ 35 տարեկան եմ, ունեմ իրավագիտական կրթություն:Ցանկություն ունեմ աշխատել Զինված ուժերում ինչ աշխատանք լինի
Անուշ Դալլաքյան
Բարև ձեզ, ես Անուշն եմ 22 տարեկան, ցանականում եմ աշխատել Զինված ՈՒժերում, ունեմ բարձրագույն կրթություն, ապրում եմ ք. Երևան: Խնդրում եմ օգնեք ինչպես կարող եմ դիմել:
Կարապետ
Բարև ձեզ ես Կարապետն եմ Ծառայել եմ սահմանապահ զորքերում մասնակցել եմ պատերազմին ցանկանում եմ աշխատել Զինված ուժերում հնարավոր է օգնեք աշխատանքի հարցում նախապես շնորհակալություն
Աննա
Բարև Ձեզ ես Աննան եմ։ Ունեմ բարձրագույն կրթություն նաև 6 տարվա աշխատանքային փորձ։( It ոլորտում նաև ucom ում)։ 28 տարեկան եմ ցանկանում եմ աշխատանքի անցնել ՀՀ Զինված ուժերում (չեմ ակնկալում մասնագիտական աշխատանք , նշել ոմ որպես ինֆորմացիա)։ Կցանկանայ խորհրդակցել և հասկանալ իմ գիտելիքները ինչպես կարող եմ ծառայեցնել այդ համակարգում, ապրում եմ ք. Երևանում, բայց այլ տարածք գործուղվելու տարբերակն էլ է հնարաոր, կցանկանայ իմանալ այդ հարցում ում կարող եմ դիմել։
Նարե
Բարև ձեզ ես Նարեն եմ։ՈՒնեմ բարձրագույն կրթություն։Ցանկանում եմ աշխատել ՀՀ Զինված Ուժերում հնարավոր է օգնեք գտնել աշխատանք։Նախապես շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter