Ձայների մեծամասնությամբ հաղթել է ՀՀԿ-ն` 823 քվե
Մալաթիա-Սեբաստիայում տեղակայված 7/26 ընտրատեղամասում քվեների հաշվարկն ավարտվել է: Ձայների մեծամասնությամբ հաղթել է ՀՀԿ-ն՝ 502: Մնացյալ քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Բարեւ Երեւան» դաշինք՝ 101, ԲՀԿ-93, ՀԱԿ-40, ՀՅԴ-35, ՕԵԿ-25, «Առաքելություն»-7: 41 քվեաթերթիկ...
Քիչ առաջ Դավիթաշենի 5/1 ընտրատեղամասում` քվեաթերթիկները հաշվելիս, սահմանված նմուշի ծրարից սահմանված ձեւանմուշի քվեաթերթիկի փոխարեն դուրս բերվեց մաքուր թուղթ:
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես։
Թիվ 153 դպրոցում (Շինարարների 23ա) տեղակայված 6/8 ընտրատեղամասում քվեարթերթիկների հաշվարկն ավարտվել է, եւ մրցակցող քաղաքական ուժերի միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ ՀՀԿ-559, ԲՀԿ-310, «Բարեւ Երեւան»-96, ՀԱԿ-29, ՀՅԴ-25, ՕԵԿ-15, «Առաքելություն»-3:
«Առաքելություն» կուսակցությունը հավաքել է 6 ձայն, ԲՀԿ-ն՝ 144 ձայն, «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 47 ձայն, ՀԱԿ-ը՝ 39, ՀՅԴ-ն՝ 20, ՀՀԿ-ն՝ 288, ՕԵԿ-ը՝ 15 ձայն: Անվավեր է համարվել 13 քվեաթերթիկ: Ընտրատեղամասում գրանցված 1063 ընտրողներից մասնակցել են 572-ը:
1050 ընտրողից այստեղ քվեարկել է 516-ը:
7/28 ընտրատեղամասում առկա են խախտումներ
Արդեն փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Շենգավիթի 11/12 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Նիկոյանի խոսքերով՝ ընտրողների ակտիվ մասնակցություն է գրանցվել:
ԿԸՀ կայքի տվյալների համաձայն՝ 20.00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 53.53%-ը, այսինքն՝ 816,475 ընտրողից քվեարկել է 437.021-ը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` 2013 թ. մայիսի 5-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակվել են ընտրացուցակներին առնչվող ընդամենը 9 հաղորդում, որոնցով իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է միայն 1 անճշտություն: Անճշտությունը...
«Այո, հիմնականում այնպիսի մարդիկ էին օգնության կարիք զգում, որ, իրոք, չունեին, նրանք կարողանում էին ստորագրել:
1/29 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձեր Դավիթ Վարդանյանին եւ Թաթուլ Սարոյանին ահաբեկել են ՀՀԿ-ականները:
Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
«Զուտ լարվածության արդյունք է սա. առավոտյան կուտակումն, իրոք, շատ էր և հանգիստ աշխատելը դժվար էր»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Քիչ առաջ 4/14 ընտրատեղամասում 70-ամյա քաղաքացի Էմմա Բոռնուսուզյանը հայտնաբերել է, որ 20 տարի առաջ մահացած իր հարեւան Հրաչյա Վարազդատի Իվանյանի անունը առկա է ընտրացուցակներում: Մեզ հետ զրույցում Էմմա Բուռնուսուզյանը նշեց, որ Հրաչյա Իվանյանի հարազատները...
Գաղտնիք չէ, որ թեկնածուներից ոմանք բացում էին մեծ քանակով շտաբեր: Բոլորի համար ակնհայտ էր, որ այդ շտաբերի ծախսերը էականորեն գերազանցում էին օրենսգրքով թույլատրված գումարների սահմանները:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցությունն ընտրությունների ընթացքը գնահատում է, «մեղմ ասած, բացասական» և համարում, որ սրանք չեն կարող լինել արժանահավատ ընտրություններ: Այս մասին «Հետքին» ասաց «Առաքելություն»...
յուրաքանչյուր կուսակցության վստահված անձ արդեն տեղյակ էր, թե ինչքան ձայներ է տվյալ կուսակցությունը հավաքել:
Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հետաքննող լրագրողների «Հետք» լրատվական կայքում այսօր տեղադրվել է 5/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայ ազգային կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանի հետ հարցազրույց, որում նա մասնավորապես նշում է, որ հաշմանդամություն ունեցող...
7/28-ում ոստիկանը չի պատասխանում լրագրողի հարցերին
«Այսօր մի հետաքրքիր փաստ եմ արձանագրում. բավականին շատ են այն մարդիկ, ովքեր գրանցվում են բարեկամներին օգնելու համար»,- ասաց Աջափնյակ համայնքի Շինարարների 23 Ա փողոցի 6\08 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Մարիամ Հակոբյանը:
Այսօր 5/27 ընտրատեղամաս ընկերների ուղեկցությամբ քվեարկելու էր եկել 23-ամյա Էրիկ Դավթյանը: 5/27 ընտրատեղամասը որևէ թեքահարթակ չունի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Արաբկիրի 4/31 ընտրատեղամասում 1416 ընտրողից ընտրությանը մասնակցել է մոտ 700 ընտրող: Ինչպես տեղեկացնում է «Հետքի» թղթակիցը, ընտրությունը համեմատաբար ավելի պասիվ է:
Հանրապետական կուսակցությունն այսօր անցկացվող Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց այն պահին, երբ մյուս կուսակցությունները համաձայնեցին մասնակցել այդ ընտրություններին, և նրանցից ոչ ոք չվիճարկեց այդ ընտրություններին ևս մասնակցելու ՀՀԿ-ի իրավունքը:
Պոկվող և «գահավիժող» երեսպատման սալիկների ձայները Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների համար գնալով սովորական են դառնում: Բարեբախտաբար, բակում տեղի ունեցող «ռմբակոծությունից» ԴԵՌԵՎՍ տուժում են միայն ավտոմեքենաները,...
Ավանի թիվ 01 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ ընտրողներին ուղեկցում տեղամաս։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Թիվ 12/15 ընտրատեղամասում ընտրողներից մեկն այնքան է հուզվել, որ քվեարկած քվեաթերթիկը թողել է քվեախցում եւ հեռացել: Նրան մի կերպ հետ են բերել, որպեսզի քվեաթերթիկը դնի ծրարի մեջ եւ գցի քվեատուփը:
12:10, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Գայանե Հովհաննիսյանի հաղորդած տվյալների համաձայն՝ 1/8 ընտրատեղամասում տեղամասային կնիքը բացակայել է:
ՀՀԿ-ականները ճնշում են այլ կուսակցությունների վստահված անձանց եւ դիտորդներին՝ տարբեր միջոցներով: Մոտ 20 հանրապետական երիտասարդներ են հավաքվել տեղամասի դիմաց եւ ինչ ուզում, անում են, իսկ բողոքողների հետ փողոցային լեզվով են խոսում: Այս մասին «Հետք»-ին...
Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցում տեղակայված 5/27 ընտրատարածքի հանձանաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Գայլա Ղահրամանյանը և հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ական Անահիտ Մեսրոպյանը ժամը 15:00-ից 15:30-ի ընթացքում երկու անգամ վիճեցին քվեարկության դահլիճում առկա կուտակումների...
«Հիմա ընտրողները շատ են եւ մենք չենք կարող բոլորին սպասեցնել գրանցամատյանում ինչ-որ անուններ ստուգելու համար: Եթե ընտրության ավարտից հետո ձեր ասած տեղեկությունը ճիշտ չլինի, կենթարկվեք քրեական պատասխանատվության՝ մարդկանց անտեղի մեղադրելու համար»,-...
Ստորագրությունների և «պլյուսների» թղթեր են շրջանառվում ՀՀԿ-ի ներկայացուցիչների մոտ: Մարդիկ ընտրելուց հետո գալիս են, ստորագրում, որ ընտրել են:
Նոր Խարբերդի 12/34 ընտրատեղամաս են ներկայանում կասկածելի արտաքինով անձինք, ովքեր ներկայանում են որպես «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատկանող մեդիա հոլդինգի (1lur.am-ի) թղթակիցներ: Այս տեղամաս նույն ընկերության կողմից արդեն 4 անձինք են ներկայացել:...
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/15 ընտրատեղամասի հարակից տարածքում տեղակայված ՀՀԿ և ԲՀԿ շտաբերը շրջապատված են սևազգեստ երիտասարդներով, ջիպերով ու տարբեր մակնիշի թանկարժեք մեքենաներով:
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 79 դպրոցում է տեղակայված թիվ 12/24 եւ 12/25 ընտրատարածքները: Մարդկանց հոսքը այս տեղամսեր բավականին ակտիվ է: Դպրոցի դիմաց ավտոմեքենաների կուտակումներ են: Ընտրողներին տաքսիներով ու թիվ 114 երթուղայինով բերում են տեղամաս:
Հանձնաժողովի նախագահը արգելում է վստահված անձին ստուգել անձնագրերը
Թիվ 95 դպրոցում տեղակայված 5/3 ընտրատեղամասում քիչ առաջ հանձնաժողովի հանրապետական անդամ Գոհար Բարսեղյանը ընտրողներից մեկին 2 քվեաթերթիկ տվեց, սակայն ԲՀԿ-ի վստահված անձ Նազիկ Ղարիբյանը նկատեց խախտումը և կուսակցության մատյանում արձանագրություն...
4/14 ընտրատեղամասում 74-ամյա Հենրիխ Մարտիրոսյանը փորձում է ճշտել, թե արդյո՞ք իր արտասահմանում սովորող որդու փոխարեն չեն քվեարկել: Հանձնաժողովի նախագահ Արմեն Սիմոնյանը թույլ չի տալիս, որ քաղաքացին նայի գրանցամատյանը՝ մեկնաբանելով, որ դա օրենքից...
«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ մարդկանց բերում են երթուղայիններով, տաքսիներով և ավտոբուսներով:
«Հետք»-ի հետ զրույցում Անահիտ Ներսիսյանը նշեց. «Ես գտնում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է գան ընտրության: Ավելի լավ է ընդհանրապես չգան, քան իրենց որեւէ մեկն օգնի ու խախտումներ արձանագրվեն»:
1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ...
8/08 ընտրատեղամասում գրանցվել են ընտրախախտումներ
Ավագանու ՀՀԿ անդամ Հայրո Հայրապետյանը անընդհատ մտնում է ընտրատեղամաս եւ վիճաբանություն ստեղծում ընդդիմադիր կուսակցությունների, մասնավորապես՝ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ:
Լարված իրավիճակ` 7/15 ընտրատեղամասում
4/33 ընտրատարածքում այս պահի դրությամբ 1247 ընտրողից քվեարկել են մոտ 200-ը: Կից ընտրատեղամասի՝ 4/31-ում «Բարև Երևան» դաշինքի վստահված անձ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 4/33-ի ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնք վաղուց՝ մոտ...
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի...
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում:
ՀԱԿ վստահված անձը նշում է, որ նրանցից մեկը կրում էր ԲՀԿ կրծքանշան, բայց ակնհայտորեն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին եւ ըստ վստահված անձի՝ իրականում նա ԲՀԿ-ի կրծքանշանով հանրապետական էր:
ՀՀԿ վստահված անձ Գեւորգ Գիզյանը շատ ակտիվ է: Տեղամասի գրեթե բոլոր ընտրողները քվեարկելուց առաջ եւ հետո մոտենում, խոսում են նրա հետ: Գեւորգ Գիզյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ավագանու նախկին անդամ է, եւ բոլորն անխտիր իրեն ճանաչում են, ուղղակի...
«Կանգնում են, եկողների հետ խոսում են»,- ասաց ՀՅԴ վստահված անձը` հավելելով, որ այդ մասին ահազանգել է հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին, սակայն նախագահը պատասխանել է, որ քվեարկության դահլիճի դռնից դուրս ինքն իրավունք չունի միջամտելու:
«Քանի որ կա կասկածելի հանգամանք, մենք պարտավոր ենք արձանագրություն կազմել, որով դուք կհաստատեք ձեր` տվյալ հասցեում գրանցված լինելը, որից հետո կկարողանաք ընտրել»:
Աջափնյակ համայնքի Շինարարների 23 Ա հասցեում տեղակայված 6\8 ընտրատեղամասում հիմնական խախտումները գրանցվում են վստահված անձանց կողմից:
Նրան մոտեցավ «Սոցիալական եւ տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդը եւ փորձեց օգնել, սակայն նրանց միացավ նաեւ հանձնաժողովի անդամներից Հայկ Չիլինգարյանը: 82-ամյա կինն աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ վերջինս փորձում է օգտագործել իր ձայնը:
ԱԿ վստահված անձ Հռութ Գրիգորյանն ասում է, որ մարդկանց ուղղորդված բերում են ընտրատեղամաս: «Որպեսզի մուտքի մոտ մեքենաների կուտակում չառաջանա ու շատ աչքի չընկնի՝ թաղային հեղինակությունները մարդկանց բերում են մինչև դքի բերան, որից հետո նրանք ոտքով...
1/8 - Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող...
«Երիտասարդը հետո վերադարձավ տեղական դիտորդի փաստաթղթով, որի վրա սակայն նշված չէր ո՛չ որևէ ՀԿ-ի, ո՛չ էլ միջազգային կազմակերպության անվանում: Երբ զգուշացվեց դրա մասին՝ նա ներկայացավ նաև Հանրապետական կուսակցության անունից, սակայն համապատասխան...
Շենգավիթի թիվ 11/33 ընտրատեղամասի բակում այս պահին հավաքված է մոտ չորս տասնյակ քաղաքացի, որոնք պատրաստվում եմ մտնել ընտրատեղամաս:
Ն. Խարբերդի 4 փ. 2 հողակտորում է տեղակայված 12/37 ընտրատեղամասը: Առավոտյան ժամը 8:00-ին ընտրատեղամասը բացվել է ըստ կանոնակարգի: Մինչև բացումը արդեն կուտակումներ էին, թեև ընտրատեղամասի ներսում ընտրողների թիվը չէր անցնում թույլատրելիի սահմանից: Կուտակումները...
07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ...
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ի դիտորդ Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ կուտակումները կապված են ծերանոցների ընտրողներին բերելու հետ. «Ծերանոցներից բերված գրեթե բոլորին օգնում եւ ուղորդում են քվեարկել թիվ 6-ի օգտին»,- նշում է Տեր-Գրիգորյանը:
Մալաթի-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամսում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին:
Այս «Գազել» մեքենան առավոտյան 8.10 րոպեին մարդկանց մի խոըմբ բերեց Դավթաշենում գտնվող թիվ 93 դպրոց, որտեղ երեք ընտրատեղամաս է տեղակայված՝ 5/1, 5/2, 5/3: Իսկ մարդկանց այս կուտակումները արձանագրել ենք 5/1 ընտրատեղամասում՝ 9.20- 9.30-ի հատվածում:
Թիվ 95 դպրոցում տեղկայված 5/3 ընտրատարածքում գրանցված է 1780 ընտրող, որից այս պահի դրությամբ քվեարկել է 180 հոգի:
5/23 ընտրատեղամասում ժամը 9:00-ի դրությամբ քվեարկել էր գրանցված 1579 ընտողից մոտ 25-30-ը: «Ակտիվություն դեռևս չկա: Կարող է` դեռ քնած են»,- ասաց Արմեն Պարյան` ենթադրելով, որ օրվա ընթացքում ավելի մեծ թվով ընտրողների կգան քվեարկելու:
Բագրատունյաց 23 հասցեի թիվ 74 դպրոցում տեղակայված 11/30 ընտրատեղամասում թոռնիկը ուզում էր տատիկի հետ մտնել քվեխցիկ: Հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները ոչ մի միջամտություն ցույց չէի տալիս, մինչև ՀԱԿ-ի վստահված անձ Աննա Կարազյանը և ՀԱԿ-ի...
տեղամասի բացվելու հետո և ամբողջ ընթացքում ազատ ելումուտ էր անում ԲՀԿ ավագանու թեկնածուն (լուսանկարում): Անցած` խորհրդարանական ընտրություններում այս անձը ներկայացել էր Աջափնյակ թաղամասի բնակիչ Գրիգոր Գրիգորյան: Այն ժամանակ էլ նույն վարքագիծն...
Առավոտյան ժամը 8-ից սկսվել է ընտրական գործընթացը Շինարարների 123ա թիվ 153 դպրոցի 6/09 ընտրական տեղամասում:
2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների,...
5/24 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Սուրեն Օհանյանի դիտարկմամբ` քվեարկության առաջին 35 րոպեի ընթացքում ընտրողները բավականին ակտիվ են: 5/24 ընտրատեղամասում գրանցված է 1849 ընտրող:
Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում տեղակայված 5/22 ընտրատեղամասում սեղանը, որի առջև նստած էր քարտուղարը, դրված էր աստիճանների վրա, իսկ քվեախցերը` ներքևում` աստիճանների մոտ: Եվ հանձնաժողովի նախագահը, և անդամները վաստահեցրին, որ քարտուղարի...
Տարբեր տեղեկություններ կան, որ Նար Դոսի փողոցում, Նալբանդյանի անվան դպրոցի դիմաց ընտրողներին կանաչ կամ տեղամասի գրիչից տարբերվող գրիչներ են բացահայտ բաժանում: Պահանջում են, որ ընտրողներն այդ գրիչներով նշագրումներ անեն: Այս մասին տեղեկացրեց ԱԺ...
4-րդ գյուղի թիվ 80 մանկապարտեզում գտնվող 7/15 ընտրատեղամասում (Հաղթանակ թաղամաս) այս պահին մեծ կուտակումներ են: «Գազել» մակնիշի մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: Մեքենաներից մեկի վրա փակցված է 82 համարի երթուղու ցուցանակը:
ԲՀԿ վստահված անձը կրկին ընտրությունը կատարելուց հետո է նկատել ու հարցրել, թե որն է պատճառը՝ հաշմանդամություն եւ օգնության կարիք չունեցող տղամարդուն միջամտելու: Հարցին օգնող տղամարդը պատասխանել է. «Անգրագետ ա, ոչ անուններն ա կարդում, ոչ էլ պտիչկա...
Հետքի հետ զրույցում Արտակ Մարությանը նշել է. «Թանաքի հետ կապված խնդիր չկա: Եթե տվյալ անձը նույնիսկ չգիտեմ թե ում ներկայացուցիչն է՝ ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի, ձեռքով փորձել է ջնջել թանաքը, դա ի՞նչ կապ ունի»:
Ընթացում ընտրատեղամասում տեղի ունեցավ միջդեպ, երբ ՀՀԿ ավագանու թեկնածուն ցանկանում էր գրանցվել և ողջ օրվա ընթացքում ընտրատեղամասում ելումուտ անելու իրավունք ունենալ. «Ամբողջ օրը ուզում էր ելումուտ ունենալ տեղամասում, սակայն օրենքը թույլ չի...
Ընտությունների առաջին 30 րոպեի ընթացքում 5/25 ընտրատեղամասում գրանցված 1706 ընտրողից քվեարկել է 15-ը: Այս մասին «Հետքին» ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Նունե Ալեքսանյանը, ում կարծիքով` նման ցուցանիշը վկայում է ընտրողների պասիվության մասին:
65 տեղի համար պայքարում են յոթ ուժեր:
Մայիսի 3-ին՝ ժամը 00:53-ին, Nrnak.com կայքը տեղադրել է տեսանյութ՝ «Լրագրող, թե սադրիչ. hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանը» վերնագրով: Տեսանյութի իրական հեղինակը ՀՀ ոստիկանությունն է, քանի որ լրագրողին հանրահավաքների ժամանակ նկարահանել են «02» գրությամբ հատուկ...
Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ պատմության և տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար