Համլետ Նկրուրյանը զոհվել է նոյեմբերի 7-ին Թաղավարդ-Շեխեր գյուղերի միջակայքում։ Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 19-ին։ Ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանում՝«ՑՈՐ» զորամասում։
Պատերազմի օրերին Գագիկն օրագիր էր պահում: Եղբորն ասել էր, որ ամեն օրվա մասին գրել է, եւ երբ վերադառնա, կբերի, կկարդան: Օրագրությունը հեռախոսով էր անում, եւ այն պայթյունի ժամանակ մեքենայի մեջ էր:
Ձմեռնամուտին պատրաստվող բակում դեղնած տերեւներն անկանոն ընկել են։ Առավոտվա մառախուղը, կարծես, ստվեր է թողել այդտեղ։ Լեդին այս ու այն կողմ է վազվզում։ Անծանոթներիս տեսնելով՝ նկատելի դողում է։
Էդգարի մարմինը ընտանիքը գտել է երեք օր հետո՝ հոկտեմբերի 12-ին, նույն օրն էլ նրան հուղարկավորել են․ «Այդ օրը տղաս մեր տանը ընդամենը երկու ժամվա հյուր էր։ Գյուղում շատ քիչ մարդիկ կային, նույնիսկ մի ծաղիկ չկար, որ տանեի Էդգարիս»,-հիշում է մայրը։
Հակոբ Եղիազարյանը զոհվել է 2020թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ Մարտերի ընթացքում հնարավոր չի եղել դուրս բերել Հակոբի մարմինը, երկար ժամանակ հարազատները կարծել են, որ նա գերության մեջ է։
«Աշխույժ, երջանիկ ապրում էինք, քոռ ու փոշման ելանք եկանք»,-գլուխը տարուբերելով՝ ասում է Բաղդասարը։
Դավիթ Շահնազարյանը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում:
Ատոմ Հակոբյանի և իր որդու Արծրունի հեռախոսազրույցը նոյեմբերի 6-ին սովորականի նման կարճ չի եղել։ Եթե պատերազմի նախորդ օրերին առավելագույնը մեկ րոպե էին շփվում, ապա այդ օրվա խոսակցությունը սովորականից երկար է տևել, Արծրունն է այդպես ցանկացել։
Անդրանիկի իրերից ընտանիքին ոչինչ չի փոխանցվել, անգամ զինվորական գրքույկը։ Հիմա որդուց մնացած միակ հիշատակը տեսանյութն է, ու Անդրանիկի ժպտացող պատկերը։