Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշոտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է։
ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։
Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:
Միթե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:
Ըստ նրա՝ խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է։
Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին Pajero io ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն (ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։
Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով: