Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է: Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք:
2012թ. դեկտեմբերին Լվովի «Սրիբնե սլովո» հրատարակչությունը լույս ընծայեց արձակագիր Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» ծողովածուն(համանուն վիպակն ու 14 պատմվածք), որն ունեցավ մեծ արձագանք. ուկրաինական մամուլում և տարբեր կայքէջերում տպագրվեցին հոդվածներ...
Օդը, միջանցքի ալիքված լինոլեումի տակ գլորվում, ներբաններիս տակ փափուկ` տեղից տեղ էր փախչում: Կանաչ ներկված երկար տարածք է: Պատին` ցցի վրա, մի տեղ վառվում է մերկ լամպը:
Հայրս հաճախ էր խմած տուն գալիս, և նրա վրա շատ էին խոսում: Անտարբեր նրանց` իր շուրջը բարձրացրած աղմուկ-աղաղակին, պառկում էր թախտին ու ամբողջ ցերեկը քնում էր: Նա գյուղի գյուղատնտեսն էր:
Քամին... պաղ քամին, մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա...
Ուսանողը սովորություն ուներ ամեն օր դասերից հետո մի ժամ քնելու: Ժամը երեքին արթնանում էր, լվացվում, սանրվում, որովհետև երեքն անց կեսին նրանց ճաշի ժամն էր: Ճաշում էին: Այնուհետև ուսանողը դասերն էր պատրաստում, իսկ տարեց կինը նստում էր բազմոցին ու...
Ժողովուրդը վազում էր: Ջհուդ Մուկուչի Մորիկին տարել էին գոմերը խեղդելու: Գետի վրա արդեն սառույց էր կապել: Մեծահասակներն ու երեխաներս, սայթաքուն սառույցի վրա ընկնելով, սահելով ու սառցի կտորներ գցելով բերան-ներս, վազում էինք:
Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է
Արձակուրդների օրերին քիչ ժամանակ է մնացել: Ուսուցիչների տունը լուռ է: Բոլոր տուն գնացածները դեռ չեն վերադարձել: Մեր մուտքում ես եմ մնացել ու վերևի հարկում` Աստղիկը: