«Առավոտը» այսօր հոդված է տպագրել Աշոցքի տարածաշրջանի սահմանամերձ Սարագյուղի մասին, որը դատարկման վտանգի տակ է: Թերթի թղթակցին գյուղապետը հայտնել է, որ գյուղում ապրում է հազիվ հարյուր մարդ, որ արդեն երկու տարի է` գյուղում ոչ մի երեխա չի ծնվել:
Թերթը անդրադարձ է կատարել վերջին այն տեղեկություններին, որ Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողների «սխոդկա», որի ժամանակ, իբր, Դեդ Հասանի մտերիմը համարվող Նորադուզցի Ալիկ Բայանդուրյանը կարգվել է օրենքով գող:
Թերթը տեղեկացնում է, որ Մասիսի տարածաշրջանի Դարակետ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար:
Թերթի ունեցած տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:
Թերթն իր առաջին էջում «Նոր քաղաքական միավորումներ» վերնագրվով հրապարկման մեջ հայտնում է, որ թերթի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են կոալիցնիաներ, այլանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը...
«Մեկ կաթսայի երկու գլուխները» վերնագրով խմբագրականում այսօր «Հայկական ժամանակը» գրել է. «ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հակամարտությունը ուշագրավ դրսեւորումներ է ստանում` կողմերը քարոզչական...
Թերթի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջեւ:
«Առավոտը» այսօր զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Զրույցում թերթին նա ասել է, որ «Հանրապետականի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է' առանձին գնալ ընտրությունների, իսկ կոալիցիոն դաշինքները կազմավորվում...
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել եւ համակերպվել է դատվելու մտքի հետ` խոստանալով դատարանում լինել «հնազանդ»: