Փառատոնը դարձել էր Արցախի տուրիզմի զարգացման կարեւոր խթաններից մեկը, սակայն համավարակն ու պատերազմը մեծ փոփոխություններ մտցրին թե՛ ամբողջ Արցախի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքում, թե՛ կոնկրետ օդանավակայանի գործունեության մեջ:
Երեւան-Ստեփանակերտ թռիչքները պիտի մեկնարկեին 2011 թ. մայիսի 9-ին, սակայն երկար սպասված իրադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ Ադրբեջանի թշնամական ու ագրեսիվ վարքագծի պատճառով, որն սպառնում էր խոցել դեպի Արցախ թռչող քաղաքացիական օդանավերը:
Արցախի քաղաքացիական ավիացիայի պատմության հետաքրքիր էջերից մեկը աերոնավիգացիոն սարքավորումների տեղափոխումն է չճանաչված երկրի տարածք:
Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման ծրագրի գլխավոր ուղղություններից մեկը թռիչքուղու արդիականացումն էր:
Նախանշված վերջնաժամկետից՝ 2011 թ. մայիսի 9-ից, մոտ մեկ ամիս առաջ Ստեփանակերտի օդանավակայանի նոր ուղեւորային համալիրն արդեն կարող էր ընդունել ու ճանապարհել իր առաջին ուղեւորներին:
Արցախյան առաջին պատերազմում Ստեփանակերտի օդանավակայանի ունեցած դերը դժվար է գերագնահատել: 1990-ականների սկզբին «Յակ-40» ինքնաթիռներով եւ «Մի-8» ուղղաթիռներով էր ապահովվում օդային կապը Հայաստանի ու Արցախի միջեւ:
Հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Արցախում էական է դարձել անվտանգության խնդիրն ու Հայաստանի հետ մշտական կապի ապահովումը՝ կրկին աշխուժացել են Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման շուրջ խոսակցությունները: