HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանին գրավով ազատ արձակելու որոշումը բողոքարկվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշումը երեկ բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին «Հետք»-ի  հարցին ի պատասխան` ասաց գործով մեղադրող դատախազ Արա Մնացականյանը:

Նշենք, որ Զադոյանն ազատ է արձակվել հունվարի 25-ին:  Նրան գրավով ազատ արձակելու միջնորդության դեմ մեղադրող կողմն առարկել էր՝ նշելով, որ այն առհասարակ պետք է թողնել առանց քննության: Ըստ մեղադրողի՝ դրանում Զադոյանի խափանման միջոցը փոխելու նախկինում ներկայացված միջնորդության հիմնավորումներն էին ներկայացված, նոր հանգամանքներ առկա չէին, բացի այդ՝ ըստ մեղադրողի, նկատի ունենալով Զադոյանին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը՝ հանգամանքը, որ Զադոյանին վերագրվում է այնպիսի արարք, որի համար բացառապես ազատազրկման ձևով պատիժ է սահմանված, չի վերացել ռիսկը, որ Զադոյանը կարող է թաքնվել, և այսպիսով` հնարավոր մեղադրական դատավճռի դեպքում վճռի կատարման անհնարինություն առաջացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter