HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունի գետն ընկած երեխան, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

Հունիսի 28-ին՝ ժամը 13:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքից տեղի ուժերով ջրից դուրս է բերվել Գեղհովիտ համայնքի բնակիչ Մ. Պ.-ն (2012 թ. ծնված), ով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter