Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այդ հանդիպումից հետո, ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Արտակ Դավթյանը Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներական ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:
Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել