Դիլիջանում ավտովթարի հետևանքով մահացել է Ռուսաստանի քաղաքացի
Հուլիսի 8-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» (վարորդ` Լ.Ա.) և «Opel Astra J» (վարորդ` Գ.Հ .) մակնիշների ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել