HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը Եվրամիության դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպանը ընդգծել է, որ Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը: Այս համատեքստում դեսպան Սվիտալսկին հայտարարել է Եվրամիության՝ տարբեր ուղղություններով աջակցության պատրաստակամության մասին և հետաքրքրվել Նախարարության առաջնահերթություններով:

Ըստ հաղորդագրության՝ արդարադատության նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ուղղված դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակմանը, դատավորի գույքի,  եկամուտների ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը,  ինչպես նաև նաև անդրադարձել է ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, և Հակակոռուպցիոն դատարանի անկախության երաշխիքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter