HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվել է մոտ 24 հա բուսածածկույթ. կան ծխացող օջախներ

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ այրվում է մոտ 24 հա բուսածածկույթ»,- տեղեկացնում է ԱԻն լրատվական ծառայությունը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին:

Ժամը 21:12-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

Հուլիսի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նշված տարածքում կան ծխացող օջախներ:

Տեղում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները և համայնքապետը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter