HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարը ներկայացրել է դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքները: Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում ունեցող գույթի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումն ու էլեկտրոնային արդարադատության ներդրումը: 

Ըստ հաղորդագրության՝ դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ կառավարության՝ Հայաստանին ուղղված շարունակական աջակցության պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման հարցերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter