HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և մամուլում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են պղծել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի շիրիմները, մասնավորապես շիրմաքարերի վրա հալեցրած մոմ են լցրել։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter