Ոսկեվազ գյուղում այրվել է 10 հեկտար խոտածածկույթ
Օգոստոսի 2-ին` ժամը 10:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել փրկարարար հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 11:26-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և մոտ 50 պտղատու ծառ՝ մասնակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել