ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների համազգեստի համար մրցույթ է հայտարարվում
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ:
«Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի:
Ակնկալվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը»,- տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել