Պատահար Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին. տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:
ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):
Թարմացված
Տուժածները տեղափոխվել են «Ապանասենկովսկայա» ԲԿ, որտեղ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել