Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջվածնոր մասնագիտություններ:
Մասնավորապես` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցությանարդյունքում Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է
«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը`«Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող):
ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրինախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը :
ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը:
Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել