HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում դեռևս կան ծխացող օջախներ (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան դեռևս կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter