HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը հավանություն տրվեց

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։ Կառավարության նիստին հարցը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով։

Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Սինգապուրը վերոնշյալ համաձայնագրով պարտավորվածություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 229 ապրանք, որոնցից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, 597 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև  0%՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև  0%՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև  0%՝ 10 տարի հետո: Նշված համաձայնագրով նախատեսված է նաև թվով 1517 ապրանքատեսակի մասով հանումներ:

Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետևյալ ձևաչափը.

  • ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։
  • ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համաձայնագիր՝ ապրանքների առևտրի մասով։
  • Երկկողմ համաձայնագրեր ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության և Սինգապուրի Հանրապետության միջև՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման մասով:

Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter