HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է 15000 հակ անասնակեր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր: 

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 00:48-ին, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհը մարվել է ժամը 07:25-ին: Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարների օգնության կարիքն այլևս չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter