Շտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում. ԱԻՆ
Սեպտեմբերի 26-27-ը Արարատի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ուսումնավարժությանը մասնակցել են Արարատի մարզի ԱԻ հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, Վարդաշեն և Գետազատ համայնքների ներկայացուցիչները:
Պլանի համաձայն՝ Վարդաշեն համայնքից իրականացվել է բնակչության տարհանում և տեղաբաշխում Գետազատ համայնքում ծավալած վրանային ավանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել