Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել