Նիկոլ Փաշինյանն ու ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել