HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարն ընդունել է Արման Թաթոյանին

Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Արցախի ԱԳՆ կայքը հայտնում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ և հաստատել երկրի իշխանությունների պատրաստակամությունը՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի  հետ՝ ուղղված Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանն ու մարդու իրավունքների առաջմղմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter