HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագիրը

Հոկտեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, Երևանի Շահումյանի անվան հրապարակում հանդիսավորապես կհայտարարվի Չինաստանի կողմից Հայաստանին նվիրատվության միջոցով հանրապետությունը սպասարկող շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ միջոցառմանը ներկա կգտնվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, առողջապահության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարները, Երեւանի քաղաքապետը և այլք:

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ Երևանում և մարզերում կբաշխվեն շտապօգնության 200 մեքենաներ։ Հիշեցնենք, որ մեքենաները տրամադրվում են Հայաստանին Չինաստանից տրամադրված դրամաշնորհի ֆինանսական միջոցներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter