HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք այս ընթացքում ավելի ինտենսիվ աշխատենք»

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են Վիգեն Սարգսյանի հետ:

«Համաձայն չեմ պարոն Սարգսյանի դիտարկման հետ, կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողություն էլ անել, քանի որ ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, որովհետև մի քանի պատգմավորներ շատ լուրջ ու բովանդակային քննարկում էին վարում»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանն ասել էր, որ քննարկումն արդեն ուշացած է:

«Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվ աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրութուն ունենալ լավ Ընտրական օրենսգիրք, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ ժամանակ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայեցակարգը Վենետիկի հանձնաժողով ներկայացնելուն՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք և՛ հայեցակարգը շատ ավելի վաղ, և՛ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։  Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter