HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխվարչապետն ու «Ծառուկյան» խմբակցության անդամները քննարկել են խորհրդարան անցնող 4-րդ ուժի անցողիկ շեմի հարցը

Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» խմբակցության և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ հակասություն ունեն խորհրդարան անցնող չորրորդ ուժի անցողիկ շեմի հարցում, առաջարկում են շեմը բարձրացնել:

«Խորհրդարանն իրոք պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը: Մեզ համար եթե սկզբունքային կետերն ընդունվում են, բնականաբար «Ծառուկյան» խմբակցությունը միասնական ձևով կողմ կքվեարկի, մենք հիմա քննարկումների փուլում ենք, երբ տեղափոխվի աշխատանքային փուլ, մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց Էնֆիաջյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դրական գնահատեց քննարկումը: Ինչ վերաբերում է խմբակցության առաջ քաշած հարցին շեմի վերաբերյալ, Միրզոյանն ասաց. «Եկանք այն փոխզիջման, որ չորրորդ ուժը կարող է հայտնվել ֆրակցիայում, եթե հավաքել է առնվազն 2 % քվե»,- ասաց Միրզոյանը:

Այժմ Արարատ Միրզոյանը հանդիպում է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter