HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության պաշտոնական կայքից:

Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։

Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ 

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչև 118,300-րդ կմ հատվածը։

«Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter