ՀՅԴ-ի և Արարատ Միրզոյանի հանդիպումն ավարտվեց
Ավարտվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է ՀՅԴ-ն նախագծին քվեարկելու:
«Մեր ներկայացրած բոլոր առաջարկների մերժումը մեկ բացատրություն ուներ, որ դեկտեմբերին չեն հասցնի, ժամկետները սեղմ են, մենք էլ դրա համար դեկտեմբերին դեմ էինք»,- ասաց Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով՝ մինչ արտահերթ նիստը, որի օրակարգում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները, խմբակցությունում կքննարկեն ներկայացված փաթեթը, այնուհետև կորոշեն՝ ինչպես քվեարկել:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հոկտեմբերի 22-ին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել