HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատար ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչն առաջացրել է 4 մարդու մահ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։

Ավելին վաղ տեղեկացրել էին, որ  2018 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A 989-10 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ2107» մակնիշի 35 OQ 302 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Ծովակ Խաչատրյանը և 3 ուղևորներն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին, ով ԻԻՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter