HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղակերտի համայնքապետը չի վերընտրվել

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքը 14 տարի ղեկավարած համայնքապետ Սերյոժա Առաքելյանը պարտվել է: 

Գեղակերտում թեկնածուները հինգն էին: Ամենաշատ քվե ստացել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Ցոլակ Հակոբյանը: Վերջինս գյուղի բժշկուհու ամուսինն է: Նրա օգտին քվեարկել է 502 ընտրող: Երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն անկուսակցական Արման Ստեփանյանն է․ նա ստացել է 295 քվե: Երրորդ տեղում գործող համայնքապետ Սերյոժա Առաքելյանն է` 277 քվե:  Արկադի Բարսեղյանը ստացել է  70, իսկ Վարդան Կարապետյանը 95 քվե:
 
Գեղակերտում ընտրելու իրավունք ուներ 2112 քաղաքացի, որից ընտրությանը մասնակցել է 1262-ը: Անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter