HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի քննարկմանը 46 պատգամավոր բացակա է

ԱԺ արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով ընթանում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստից բացակայում է 46 պատգամավոր, ինչն անընդհատ խնդիր է առաջացնում քվեարկությունների համար:

Բացակա պատգամավորներն են՝ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Շուշան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Շուշան Սարդարյանը, Վահան Հարությունյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Կարինե Աճեմյանը, Արսեն Միխայլովը, Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Նահապետ Գևորգյանը, Սեդրակ Սարոյանը, Նաիրի Սահակյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արամ Հարությունյանը, Ավետ Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Արգամ Աբրահամյանը, Հրանտ Մադաթյանը, Մելիք Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը: Բացակա պատգամավորներից Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Արտակ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարության ներքո էին ստորագրել, որ կողմ են դեկտեմբերին անցկացվող արտահերթ ընտրություններին:

Բացակա պատգամավորներից գործուղման է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, այսինքն օրենքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի՝ առնվազն 63 պատգամավորի քվեարկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter