ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիմումներ կամ բողոքներ չեն ստացվել. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել դիմումներ հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու մասին կամ բողոքներ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին:
Նշված դիմումները և բողոքները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել