Խոշոր կաշառքի դեպքով պատգամավոր է կալանավորվելու, «որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»
Առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու՝ խոշոր կաշառքի դեպքով: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100%-ով ապացուցված է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, այդ երեք ամիսը, որը մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս. մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ, միգուցե՝ չգիտեմ այդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Ամեն օր՝ էսօր, էգուց, լավ թող մի քիչ էլ ձգեն, մի շաբաթ էլ կարելի է ձգել, մի ամիս էլ, տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է: Եւ դա լինելու է Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ բացառված է հայտարարված սկզբունքներից մի միլիմետր անգամ շեղումը:
«Երեկ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալը մեկ միլիոն դրամ կաշառք վերցնելիս, բացատրեք ո՞վ է այն մարդը, որն այսօրվա Հայաստանում կաշառք է վերցնում, բացատրեք ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ, և այս առումով ուզում եմ ասել հետևյալը՝ հեղափոխություն եղել է, իշխանափոխություն չի եղել. քանի դեռ պաշտոնյա կա, որը մտածում է, թե կարող է կաշառք վերցնել, ուրեմն իշխանափոխություն չի եղել, հեղափոխություն է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել