HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

Խորհրդարանում քվեարկության դրվեց վարչապետի ընտրության հարցը: Վարման կարգով խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ասելով, որ չեն մասնակցի քվեարկությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս ասաց քվեարկությանը չմասնակցելու մասին: Ծառուկյան  խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ելույթում ասել էր, որ հավատարիմ մնալով Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագրին՝ կողմ չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ ձեռնպահ կքվեարկեն:

Հարցը դրվեց քվեարկության, 1 դեմ, 11 ձեռնպահ, 0 ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց՝ շնորհավորում եմ չընտրված որոշման կապակցությամբ:

Ըստ Սահմանադրության՝ մեկ շաբաթ անց պետք է լինի վարչապետի ևս մեկ ընտրություն, այն ժամանակ կարող է առաջադրվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած թեկնածուն: Եթե այդ անգամ էլ վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի և կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter