HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներում հայտարարելու նախագիծն ընգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծն ընդգրկվել է խորհրդարանի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին եւ երկրորդ ընթերցում)»,- ասված է ԱԺ նախագահի որոշման մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter