Լևոն Մնացականյանը հետևել է մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին
ՊԲ-ում հետագա ծառայությունը շարունակող ռազմաուսումնական հաստատությունների 2018թ. շրջնավարտների և նորանշանակ սպաների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում հոկտեմբերի 24-ին բանակի «Ասպարեզ» հրաձգարանում անցկացվել է պարապմունք կրակային պատրաստության առարկայից, որի ընթացքին հետևել է Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Մինչ կրակային վարժաձևերին անցնելը, նախապես բացազատված ուսումնական կետերում, Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի անմիջական վերահսկողությամբ, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի կողմից անցկացվել են ցուցադրահրանգչամեթոդական պարապմունքներ, որի ընթացքում ՊԲ հրամանատարը տեղում նկատված թերացումների վերաբերյալ տվել է համապատասխան ցուցումներ:
Մեկնաբանել