HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները բացահայտել են Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված յուրացման դեպքը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը վեց հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, և 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ավելի քան 17 միլիոն դրամը յուրացվել է: 
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter