Հայաստանի իշխանությունները վարում են արժանապատիվ քաղաքականություն. Փաշինյանի պատասխանը՝ Վիգեն Սարգսյանին
Լրագրողներն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր հարցրել են, թե ինչպես է վերաբերվում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությանը՝ ուղղված Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը:
Լրագրողներից ծանոթանալով Սարգսյանի հայտարարության բովանդակությանը՝ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է. «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացմամբ արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել