HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգել է դեռահասների համար նախատեսված արտադրանքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում՝ 2018 թվականի 9 ամիսների ընթացումում, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է թվով 20 ստուգում:

Իրականացված ստուգումների արդյունքում 11 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:

Նշված ոլորտում խախտումների բնույթը հետևյալն է.

  • արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի - 1,
  • առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման – 6
  • միայն մակնշման պահանջների նկատմամբ անհամապատաս­խանություններ - 4:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում (Արագածոտնի, Վայոց Ձորի և Արարատի): Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը և դրանցում կատարված փոփոխությունները:

Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:

Առաջարկությունների և բողոքների համար զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 23 56 00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter