Աֆղանստանի քաղաքացին ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը
ԱԴԾ սահմանապահ վարչությունը տեղեկացնում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ուղեկալի մոտ առանց փաստաթղթերի անհայտ անձ է ձերբակալվել, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը Աֆղանստանի քաղաքացի է։ Լավ կյանքի որոնումներով սահմանախախտն ապօրինաբար անցել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան, Իրան-Թուրքիա սահմանները և միայն Թուրքիայից Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից։ Սահմանախախտը հանձնվել է իրավասու մարմիններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել