HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ցմահ դատապարտյալներն այսուհետ կարող են պահվել մյուսների հետ

Կառավարության նիստում հավանություն տրվեց «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերին:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության ժամանակավոր փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով, որ այն պատրաստվել է ՄԻՊ  գրասենյակի հետ համատեղ:

«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու համար կարող է հիմք դիտարկվել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսում են նաև 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ:

«Մենք գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքեր անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի»,- ասաց նա:

Փոփոխություններից է նաև այն, որ դատապարտյալին կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ վերջինիս երեխան գտնվում է դժվար իրավիճակում:

Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն իր հաշվին գնումներ անի այսուհետ ոչ թե մինչև 30 հազար դրամի, այլ մինչև 60 հազար դրամի սահմանում, «քանի որ գնաճ է տեղի ունեցել ու առավելագույն շեմը պահպանելը արդարացված չէ»:

«Ցմահ դատապարտյալներին այսուհետ պարտականություն չի լինելու առանձին պահել մյուս դատապարտյալներից,  ընդհակառակը՝ ցմահ դատապատյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Այն դեպքերում, երբ ցմահ դատապարտյալը ցանկանում է առանձին պահվել, կարող է դիմում գրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter