HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

24 միլիոն դրամ՝ կարկտահարությունից տուժած Քարինջին

Կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին կհատկացվի մոտ 24 միլիոն դրամ՝ Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրում կարկտահարության հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու և կարկտահարությունից վնասված դպրոցի տանիքը վերանորոգելու նպատակով:

Ինչպես նշվում է կառավարություն բերված որոշման նախագծում՝ սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջի 117 բնակիչների տների տանիքները, բացի այդ զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: 1980-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի տանիքն ամբողջությամբ վնասվել է և մասնակի վերանորոգումն ու շահագործումը դարձել է անհնար: Տանիքի հիմնանորոգման համար պահանջվել է մոտ 12 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter