HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին:

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել:

Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Բացի այդ, դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկություններ է տրամադրել բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter