HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն արտոնություն է տվել «Արգա-յուրոսթիլ» և «Վերտեքս գրուպ» ընկերություններին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը բավարարել է «Արգա-յուրոսթիլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է չժանգոտվող պողպատից խոհանոցային պարագաների արտադրության մեջ՝ իրականացնելով 685 732 500 դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 350 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը 2019թ.-ին կկազմի 100 մլն դրամ, որի մի մասը կիրացվի Հայաստանի տարածքում (66,5 մլն դրամ), իսկ մյուս մասը` ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում (33,5 մլն դրամ), 2020թ.-ին արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 175 մլն դրամ, որի մի մասը (89,9 մլն դրամ) կիրացվի Հայաստանի տարածքում, մյուս մասը (56,3 մլն ՀՀ դրամ) ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, իսկ մնացածը (28,8 մլն դրամ)՝ երրորդ երկրների տարածքում:

Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Վերտեքս գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ինքնակպչուն ժապավենների արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 140 մլն. դրամի ներդրում, նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 530 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 123 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 900 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter