HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների հայտերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին առաջարկում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին տրամադրելու համար իրենց  պատկանող վահանակների  քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը:

Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am կայքից: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային և թղթային եղանակով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410563208 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter