HY RU EN

Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես`

Հակաուռուցքային հիվանդությունների ժամանակ կիրառվող

Տամոքսիֆեն դհտ 10մգ N30

Օքսալիպլատին 5մգ/մլ 10մլ

Պակլիտաքսել 300մգ

Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող և թերլիպիդարյունային  

Բենիկար (օլմեսարատան մեդոքսոմիլ) դհտ 20մգ N 30

Իրբեսարտան դհտ 75մգ N 30

Ազոր (ամլոդիպին /օլմեսարտան) դհտ 5 /20մգ N 7

Նիտրոգլիցերին սպեղանի 0.2մգ/ժ (7սմ2) 37.3մգ

Նիտրոմիստ (նիտրոգլիցերին) ց-ցիր ենթալզ 400մկգ/1 դեղաչափ 8.5գ 230 դեղաչափ

Անտարա (ֆենոֆիբրատ) դպճ 90մգ N 30

Հորմոն պարունակող

Լևոթիրոքսին նատրիում դհտ 25մկգ N 1000

Հակամանրէային

Ամոքսիցիլին դպճ 500մգ N 500

Լևոֆլոքսացին դհտ 750մգ N 100

Ցեֆադրոքսիլ դփշ դկխթ 500մգ/5մլ 75մլ

Ցեֆտրիաքսոն  դփշ ն/լ-թ 2գ

Լուծողական  և աղեստամոքսային

Սեննա-Լաքս (սեննոսիդես) դհտ 8.6գ N 100

Ֆլորաստոր (սախարոմիցես բուլարդի/լակտոզա) դպճ 250/32.5մգ N 50

Հակաէպիլեպսային

Դեպակին /վալպրոյաթթու/ օշ. 57,64մգ/մլ 150մլ

Վիտամիններ պարունակող

Ցենտրում (մուլտիվիտամին/մուլտիմիներալ/օմեգա-3) դհտ ծամ N 100

Ականջի հիվանդությունների 

Նեոմիցին/Պոլիմիքսին Բ/Հիդորկորտիզոն ակջ կթ 3.5մգ/ 10000Մ/10մգ 10մլ

Բրոնխիալ ասթմայի

Պրովենտիլ (ալբուտերոլ սուլֆատ) ց-ցիր շնչ 90մկգ  200 դեղաչափ 6,7գ  

Հակասնկային, հակաբորբոքային

Բենզալ (բենզոկային/ռեզորցինոլ) նրբաքսուք հեշտոցային 5/2% 28g

Շաքարախտի

Ջենտադուետո (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) դհտ 2.5/500մգ N 60

Ջենտադուետո (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) դհտ 2.5/850մգ N 60

Ջենտադուետո XR (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) ԵԱ դհտ 5/1000մգ N 7

Հեղուկներ և ընդհանոր անզգայացնող միջոցներ

Միվակրոն (միվակուրիումի քլորիդ) լ-թ ն/ե 2մգ/մլ 10մլ N 10

Ռինգեր լակտատ լ-թ ն/ե 1000մլ

Ֆլուկոնազոլ  լ-թ ն/ե 2մգ/մլ 100մլ

Տավանիկ /լևոֆլոքսացին/ ն/ե լ-թ 500մգ 100մլ

Գենտամիցին սուլֆատ լ-թ ն/ե 1մգ/մլ 100մլ

Գենտամիցին սուլֆատ լ-թ ն/ե 2մգ/մլ 50մլ

Դեքստրոզ լ-թ ն/ե 5% 500մլ

Մետրոնիդազոլ լ-թ ն/ե 5մգ/մլ100մլ

Նատրիումի բիկարբոնատ լ-թ ն/ե 8.4% 50ml

Նատրիումի քլորիդ լ-թ ն/ե 0.9% 250մլ

Կալիումի քլորիդ /Դեքստրոզ/ Նատրիումի քլորիդ լ-թ ն/ե 1.5/50/4.5գ 1000մլ

Էրիթրոպոեզը խթանող պատրաստուկներ

Էպրեքս /Էպոետին ալֆա/ ն/ե 4000U/0,4մլ:

Նախարարությունը նշում է, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

Առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: