HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի մասին

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող հուշարձան-շենքի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել:

Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար:

Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:

Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի և «Հին Երևան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter